Այսօր՝ մարտի 5–ին, լրանում է արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 80–րդ տարեդարձը։ Հենրիկ Իգիթյանը, որը Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիրն է, ինչպես նաև աշխարհում առաջին մանկական պատկերասրահի, մահացել է 2009–ին։
Արվեստաբանի ծննդյան առիթով կանցկացվեն մի շարք միջոցառումներ Ժամանակակից արվեստի թանգարանում, Մանկական պատկերասրահում, կբացվի նաև Իգիթյանի հուշաքարը։
Իգիթյանի եղբայր Լևոն Իգիթյանի խոսքերով՝ թանգարանի բացումն այն դեպքն էր, երբ արվեստագետները հաղթեցին ռեժիմին։
–Կոմունիստական ռեժիմի ժամանակ նկարիչները գիտակցում էին, որ աշխատում են ապագայի համար, և իրենք տեսան այդ հաղթանակը։ Ինչ վերաբերում է այսօրվան, ես ձեզ կոչ եմ անում՝ եկե՛ք թանգարան՝ Մաշտոցի 7, և կտեսնեք, որ մեծերից հետո եկավ հաջորդ սերունդը, իսկ հայկական կերպարվեստը կրկին առաջադեմ է, –ասել է Լևոն Իգիթյանը։
Այսօր լրանում է Հենրիկ Իգիթյանի 80–րդ տարեդարձը

7or.am